Դե Ձերբի. «Իտալիայում չգիտեին, որ Դուեն Յամալի մակարդակի տաղանդ է»
«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին կարծում է, «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչից առաջ թերագնահատել էր ՊՍԺ-ին.
«Տարօրինակ արդյունք գրանցվեց, քանի որ «Ինտերը» հիանալի թիմ է, իսկ Սիմոնե Ինձագին հիանալի մասնագետ. նրանք 5 գնդակ չպետք է բաց թողնեին։ Խնդիրն այն է, որ «Ինտերը» թերագնահատել էր ՊՍԺ-ին։
Նրանք չգիտեին, որ ՊՍԺ-ն սիրում է մեկ հպումով խաղալ, որ Դեմբելեն միշտ այդպես է վարվում։ Ես, ցավոք, բախվել եմ այդ խնդրին։ Իտալիայում չգիտեին, որ Դուեն Յամալի մակարդակի տաղանդ է։ Ճիշտ է` Դուեն Յամալի պես վճռական չէ, սակայն անհավանական խաղամակարդակ ունի։
Չգիտեին, որ Վիտինիան ու Նևեշը, հավանաբար, մեր օրերի լավագույն կիսապաշտպաններն են։ Ցավոք, նրանք չգիտեին, թե որ երկրից է Վիլիամ Պաչոն, այդ պատճառով էլ «Ինտերը» նման պարտություն կրեց»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Դանիելե Մարին։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերը» 0:5 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել ՊՍԺ-ից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ինտեր, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռոբերտո դե Ձերբի, Օլիմպիկ Մարսել