Դե Բրոյնեն կրկնեց Անրիի պատմական ռեկորդը
Անգլիական Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 5։0 հաշվով ջախջախեց վերջին հորիզոնականը զբաղեցրած «Նորվիչին»։
Հանդիպման 79-րդ րոպեին «քաղաքաբնակների» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռահիմ Սթերլինգը։ Այդ գոլային փոխանցումը բելգիացի կիսապաշտպանի համար ԱՊԼ-ի շրջանակում դարձավ 20-րդը։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, այդ ցուցանիշի շնորհիվ 29-ամյա կիսապաշտպանը կրկնեց «Արսենալի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրիի ցուցանիշը, ով 2002/03 մրցաշրջանում նույնպես կատարել էր 20 ասիստ, ինչը մեկ մրցաշրջանի շրջանակում ռեկորդային ցուցանիշ է։
# ԱՊԼ, Արսենալ, Թիերի Անրի, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Նորվիչ, Ռահիմ-Սթերլինգ