Դեպայը պատրաստ է դիտարկել այլ ակումբներից ստացած առաջարկները
«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, հնարավոր է, 2022 թ. ամռանը փոխի ակումբային գրանցումը։
27-ամյա հարձակվողը, հանուն Ռոնալդ Կումանի հետ աշխատելու, 2021 թ. ամռանը «Լիոնից» տեղափոխվեց «Բարսելոնա», սակայն հոլանդացի մասնագետը սույն թվակաինի հոկտեմբերին պաշտոնանկ արվեց։
Կումանին փոխարինած Խավիի օրոք Դեպայը նույնպես կատալոնական ակումբի մեկնարկային կազմում մշտական տեղ ունի, այդուհանդերձ «բլաուգրանասը» նոր կենտրոնական հարձակվողի փնտրտուքների մեջ է։
Ինչպես տեղեկացնում է El Nacional-ը, հոլանդացի հարձակվողը պատրաստ է դիտարկել այլ ակումբներից ստացած առաջարկները, եթե կորցնի տեղը «կապտանռնագույնների» մեկնարկային կազմում։
Եթե մրցաշրջանի մնացած հատվածում Դեպայն իրեն լավ չդրսևորի, բացառված չէ, որ «Բարսելոնան» կդիտարկի նրան վաճառելու տարբերակը` հաշվի առնելով նաև այն խոսակցությունները, որ կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել Դանի Օմոյին («Լայպցիգ») և Ֆերրան Տորեսին («Մանչեսթեր Սիթի»)։
Հավելենք, որ Մեմֆիս Դեպայի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դանի Օլմո, Խավի, Մեմֆիս Դեպայ, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ, Ֆերրան Տոռես