Դեմբելեն Բարսելոնայից աստղաբաշխական պայմանագիր է պահանջում

Դեմբելեն Բարսելոնայից աստղաբաշխական պայմանագիր է պահանջում

30/12/2021 - 15:16

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» ու Ուսման Դեմբելեի միջև բանակցությունները մտել են փակուղի. կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել պայմանագրի երկարաձգման հարցում։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deprotivo-ն, «Բարսելոնայի» ներկայացուցիչները դեկտեմբերի 29-ին հանդիպում են ունեցել Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոյի հետ, որն անցել է լարված պայմաններում և չի պսակվել հաջողությամբ, քանի որ կողմերը շատ հեռու են փոխադարձ համաձայնության հասնելուց։

Բացառված չէ, որ առաջիկա օրերին բանակցությունները վերսկսվեն, սակայն կատալոնական ակումբը հիասթափված է և պայմանագրի երկարաձգման հարցում արդեն բացասական է տրամադրված. այժմ Դեմբելեն ավելի մոտ է «Բարսելոնայից» հեռանալուն, քան պայմանագիրը երկարաձգելուն։

Հատկանշական է, որ Սիսոկոն այդ հանդիպման ժամանակ Դեմբելեի համար պահանջել է 40 մլն եվրո «կեղտոտ» աշխատավարձ և ևս 20 մլն եվրո հավելավճար պայմանագրի երկարաձգման համար։

Հանարահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն էլ Instagram-ի իր էջում գրում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «բլաուգրանասի» հետ, սակայն միայն իր թելադրած պայմաններով։

Դեմբելեին և նրա գործակալին դուր չի գալիս այն փաստը, որ «Բարսելոնան» 55 մլն եվրո վճարեց Ֆերրան Տորեսի տրանսֆերի դիմաց և դրան զուգահեռ նշում է, որ պատրաստ չէ խոշոր աշխատավարձ վճարել ֆրանսիացի ֆուտբոլիստին։

Ռոմանոն հաստատում է, որ Պրեմիեր լիգան ներկայացնող երկու ակումբներ արդեն կապ են հաստատել Դեմբելեի գործակալի հետ։

Նշվում է, որ շաբաթներ առաջ ֆրանսիացի վինգերի տրանսֆերի հարցում նրա գործակալի հետ շփվել են «Նյուքասլի» ներկայացուցիչները, սակայն «կաչաղակները» անգլիական միակ ակումբը չեն, որը ցանկանում է Դեմբելեին տեսնել իր շարքերում։

Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեի և «Բարսելոնայի» միջև պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, կդառնա ազատ գործակալ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023