Դավիդե Անչելոտին առաջին անգամ գլխավոր մարզիչ կնշանակվի
Դավիդե Անչելոտին առաջին անգամ գլխավոր մարզիչ կնշանակվի ու աշխատանքի կանցնի բրազիլական «Բոտաֆոգոյում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռամանոն։
Ռիո դե Ժանեյրոն ներկայացնող ակումբն անցնող օրերին բանակցել է 35-ամյա մասնագետի հետ։ Ծանոթանալով «ԲոտՖոգոյի» մարզական ծրագրին` Անչելոտին համաձայնել է գլխավորել ակումբը. կողմերը պայմանագիրը կստորագրեն մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Դավիդե Անչելոտին Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին է։ Դավիդեն ՊՍԺ-ում, «Բավարիայում», «Ռեալում», «Նապոլիում» և «Էվերթոնում» եղել է իր հոր օգնականը։
«Բոտաֆոգոն» Բրազիլիայի գործող չեմպիոնն ու Լիբերտադորեսի գործող գավաթակիրն է։ Ակումբը 2025 թ. փետրվարից մարզում էր պորտուգալացի Ռենատու Պայվան։ Վերջինն աշխարհի ակումբային առաջնությունում դուրս մնալուց հետո պաշտոնանկ է արվել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բավարիա, Բոտաֆոգո, Բրազիլական Ա սերիա, Դավիդե Անչելոտի, Կառլո Անչելոտի, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ