Դանիա – Բելգիա հանդիպումը, Էրիկսենի պատվին, 10-րդ րոպեին կընդհատվի կարճ ժամանակով
Հունիսի 17-ին Եվրո-2020-ի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակում Դանիայի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կմրցի Բելգիայի ընտրանու դոմ։
հանդիպման 10-րդ րոպեին կողմերը, Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի պատվին, կարճ ժամանակով հանդիպումը կդադարեցնեն։ Այդ մասին հայտնել է Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով «Ինտերում» Էրիկսենի խաղընկերն է։
«Մենք հանդիպման 10-րդ րոպեին գնդակը կհեռացնենք դաշտից, և կծափահարենք Էրիկսենի պատվին»,- Լուկակուի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Հատկանշական է, որ Քրիստիան Էրիկսենը Դանիայի հավաքականի կազմում հանդես է գալիս հենց «10» համարի մարզաշապիկով։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին կայացած Դանիա 0:1 հանդիպման 42-րդ րոպեին Քրիստիան Էրիկսենրը, առանց որևէ մեկին բախվելու, վայր ընկավ և ուշագնաց եղավ, ինչի պատճառով խաղը երկար ժամանակով դադարեցվել էր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելգիայի հավաքական, Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Ռոմելու-Լուկակու, Քրիստիան-Էրիկսեն, Ֆինլանդիայի հավաքական