Դանիա – Բելգիա հանդիպումը, Էրիկսենի պատվին, կարճ ժամանակով ընդհատվեց🎥
Եվրո-2020-ի 2-րդ տուրի շրջանակում Դանիայի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցում է Բելգիայի ընտրանու դեմ։
Հանդիպման 10-րդ րոպեին, համաձայան պայմանավորվածության, երկու հավաքականների ֆուտբոլիստները, Քրիստիան Էրիկսենի պատվին, կարճ ժամանակով ընդհատեցին հանդիպումը, և մարզադաշտում հավաքված բոլոր մարդիկ սկսեցին ծափահարել։
Հատկանշական է, որ Քրիստիան Էրիկսենը Դանիայի հավաքականի կազմում հանդես է գալիս հենց «10» համարի մարզաշապիկով
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին կայացած Դանիա 0:1 հանդիպման 42-րդ րոպեին Քրիստիան Էրիկսենրը, առանց որևէ մեկին բախվելու, վայր ընկավ և ուշագնաց եղավ, ինչի պատճառով խաղը երկար ժամանակով դադարեցվել էր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելգիայի հավաքական, Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Քրիստիան-Էրիկսեն, Ֆինլանդիա-Հայաստան