Դանիան հաղթեց Սլովենիային` նվաճելով Եվրո-2024-ի ուղեգիր 🎥

Դանիան հաղթեց Սլովենիային` նվաճելով Եվրո-2024-ի ուղեգիր 🎥

18/11/2023 - 01:41

Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Դանիայի հավաքականը H խմի շրջանակում Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցեց Սլովենիայի ընտրանու դեմ։

Հանդիպմաբ ողջ ընթացքում դանիացիներն ունեին տոտալ առավելություն` հաղթելով 2:1 հաշվով։

Կասպեր Հյուլմանի թիմի գոլերը խփեցին Յոաքիմ Մելյեն ու Թոմաս Դիլեյնին, իսկ հյուրերի կազմից աչքի ընկավ Էրիկ Յանզան։

Նշենք, որ սլովենացիները հանդիպման ողջ ընթացքում կատարեցին միայն այդ մեկ հարվածը։

Հանդիպման հերոսներից էր նաև Սլովենիայի հավաքականի դարպասապահ Յան Օբլակը, ով կատարեց 6 սեյվ։

H խմբում կայացել է ևս երկու հանդիպում.

Ղազախստան 3:1 Սան Մարինո

Ֆինլանդիա 4:0 Հյուսիսային Իռլանդիա

9-րդ տուրից հետո խումբն ստացավ հետևյալ տեսքը.

  1. Դանիա – 22 միավոր
  2. Սլովենիա – 19
  3. Ղազախստան – 18
  4. Ֆինլանդիան – 15
  5. Հյ. Իռլանդիա – 6
  6. Սան Մարինո – 0

Այսպիսով, Դանիայի հավաքականը 9-րդ տուրի արդյունքներից հետո նվաճեց Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023