Ղազախստանը հաղթեց Սան Մարինոյին` շարունակելով պայքարել Եվրո-2024-ի ուղեգրի համար 🎥

Ղազախստանը հաղթեց Սան Մարինոյին` շարունակելով պայքարել Եվրո-2024-ի ուղեգրի համար 🎥

17/11/2023 - 22:18

Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Ղազախստանի հավաքականը H խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Սան Մարինոյի ընտրանու դեմ։

Հանդիպման մեծ մասում ղազախներն ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 3:1 հաշվով։

Մագոմեդ Ադիևի թիմից դուբլի հեղինակ դարձավ Իսլամ Չեսնոկովը, մեկ գոլ էլ խփեց Աբաթ Այմբետովը։

Հյուրերի կազմից աչքի ընկավ Սիմոնե Ֆրանչոզին։

H խմբի շրջանակում կյանանա ևս երկու հանդիպում.

Ֆինալնդիա – Հյուսիսային Իռլանդիա

Դանիա – Սլովենիա

Ներկա պահին խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Դանիա – 19 միավոր
  2. Սլովենիա – 19
  3. Ղազախստան (անցկացրած 9 խաղ) – 18
  4. Ֆինլանդիա – 12
  5. Հյ. Իռլանդիա – 6
  6. Սան Մարինո – 0

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023