Հյուլման. «Խոսքեր չունեմ. որքան ուժ ունի այս թիմը»

Հյուլման. «Խոսքեր չունեմ. որքան ուժ ունի այս թիմը»

27/06/2021 - 12:27

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի շրջանակում Դանիայի հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց Ուելսին ու նվաճեց մրցաշարի 1/4 եզրափակչի ուղեգիր։

Խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում իր տպավորություններով է կիսվել Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանը.

«Խոսքեր չունեմ. որքան ուժ ունի այս թիմը։ Ստիպված էինք մի փոքր տանջվել, սակայն այս հաղթանակը յուրահատուկ էր։

Ես սպասում էի, որ մեր երկրպագուները կցնծան, քանի որ անհավանական հանդիպում էր։ Եթե տղաները հասնում են որևէ բանի, ապա դա անպայման կիսում են երկրպագուների հետ։ Մեր ուժը միասնականությունն է։

Ես տպավորություն ունեի, որ Կասպեր Դոլբերգը կարող է ինչ-որ բան անել (խմբ. – Դոլբերգը Ուելսի դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ)։ Նա հիանալի է եզրափակում գրոհները, և նրա համար հարազատ մարզադաշտում այլ կերպ չէր կարող լինել։ Նա հիանալի հանդիպում անցկացրեց»,- նշել է 49-ամյա մասնագետը, ում խոսքերը մեջբերում է B.T.-ն

Հավելենք, որ Դանիայի հավաքականը Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի շրջանակում կմրցի Հոլանդիա – Չեխիա զույգի հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023