Գևորգ Ղազարյանն իր առաջին գոլն է խփել Հայաստան վերադառնալուց հետո🎥
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 30-ին մեկնարկել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր` 2021/22 մրցաշրջանը։
1-ին տուրի մեկնարկային խաղում «Փյունիկը» 4:0 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին, իսկ թիմի վերջին գոլը 73-րդ րոպեին խփել է Գևորգ Ղազարյանը։
Հավելենք, որ Ղազարյանը Հայաստան վերադառնալուց հետո խփեց իր առաջին գոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, ԲԿՄԱ-Երևան, Գևորգ-Ղազարյան, Փյունիկ