Գրոսոն ծանր վնասվածք է ստացել Մարսելի երկրպագուների` Լիոնի ավտոբուսին քարերով հարվածելու հետևանքով 🎥

Գրոսոն ծանր վնասվածք է ստացել Մարսելի երկրպագուների` Լիոնի ավտոբուսին քարերով հարվածելու հետևանքով 🎥

30/10/2023 - 01:19

Ֆրանսիական Լիգա 1-ի 10-րդ տուրում պետք է կայանար «Մարսել» – «Լիոն» հանդիպումը, սակայն այն հետաձգվել է։

Բանն այն է, որ հանդիպումից առաջ սկանդալային միաջդեպ է տեղի ունեցել. «Մարսելի» երկրպագուները քարերով հարձակվել և հարվածել են «Լիոնի» ավտոբուսի վրա, որն ընթանում էր «Վելոդրոմ» մարզադաշտ։

Հարվածների հետևանքով կոտրվել են ավտոբուսի պատուհանները, իսկ «Լիոնի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսոն դեմքի ծանր վնասվածք է ստացել։

Իտալացի մասնագետին անհապաղ բժշկական օգնություն են ցույց տվել` դեմքին դնելով մի քանի կար։

Նշենք, որ, ըստ նախնական տեղեկությունների, իտալացի մասնագետի հետ այժմ ամեն ինչ կարգին է և վերջինիս կյանքին որևէ վտանգ չի սպառնում։

Միջադեպից հետո Լիգա 1-ը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ` հայտնելով, որ հանդիպումն, անվտանգության նկատառումներից ելնելով, հետաձգվել է։

Հավելենք, որ Լիգա 1-ի 2023/24 մրցաշրջանում «Լիոնը» խայտառակ մրցելույթներով է աչքի ընկնում և դեռս որևէ հաղթանակ չի տոնել` վաստակած 3 միավորով զբաղեցնելով վերջին` 18-րդ հորիզոնականը։

«Մարսելը», 12 միավորով, 9-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023