Գրիգորյանի ասիստից հետո շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլ է խփել «Ֆարուլի» ֆուտբոլիստը 🎥
Ռումինիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում մրցակցի դաշտում «Ֆարուլը» 1:4 հաշվով պարտվել է «Կլուժին» և մրցաշարում ավարտել մրցելույթը։
Հյուրերի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, որի` 36-րդ րոպեին կատարած գեղեցիկ ասիստից հետո «Ֆարուլի» ավագ Դենիս Ալիբեկը շրջադարձ ֆանտաստիկ հարվածով գրավել է մրակից դարպասն ու հաշիվը դարձրել 1:1։
«Կլուժը» Ռումինիայի գավաթի խաղարկության եզրափակիչում մայիսի 14-ին կմրցի «Հերմանշտադտի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից