Գրանդ ակումբները քննարկում են եվրոպական Պրեմիեր լիգա ստեղծելու գաղափարը
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, մի շարք գրանդ ակումբներ ներկա պահին քննարկում են եվրոպական Պրեմիեր լիգա ստեղծելու գաղափարը։
Սպասվում է, որ նոր մրցաշարը կմեկնարկի 2022 թվականին, որն անկացվելու է ՖԻՖԱ-ի հովանու ներքո։ Մրցաշարին մասնակցելու են 18 ակումբներ։
Հաղորդվում է, որ նոր մրցաշարին մասնակցելու համար արդեն մի շարք ակումբների հարցում է ուղարկել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ակումբների թվում են «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Ռեալը», «Բավարիան», ՊՍԺ-ն և «Յուվենտուսը»։
Եվրոպական Պրեմիեր լիգային կկարողանան մասնակցել անգլիական 5 ակումբներ։ Հաղորդվում է, որ այդ հարցն արդեն քննարկվել է «Մանչեսթեր Սիթիի», «Տոտենհեմի», «Արսենալի», «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև։
Ներկա պահին այս գաղափարի իրագործման համար կազմակերպիչները ներդրողների փնտրտուքների մեջ են։ Նշվում է, որ ներդրողի ամենահավանական թեկնածուն ամերիկյան JP Morgan բանկն է։ Եվրոպական Պրեմիեր լիգա ստեղծելու համար անհրաժեշտ է նվազագույնը 6 մլրդ եվրո։
ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն այս ասեկոսեներին դեռևս որևէ մեկնաբանություն չեն տալիս։
# Ատլետիկո Մադրիդ, Արսենալ, Բավարիա, Բարսելոնա, Եվրոպական Պրեմիեր լիգա, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, ՈւԵՖԱ, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ, ՖԻՖԱ