Գրանդ ակումբները հետաքրքրված են 100 միլիոն հրաժարագին ունեցող ֆուտբոլիստի ծառայություններով
«Սաութհեմփթոնի» վինգեր Թայլեր Դիբլինգը հայտնվել է գրանդ ակումբների ուշադրույթունում, հայտնում է The Telegraph–ը։
Աղբյուրի համաձայն` 19-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել ցանկանում են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը», «Բավարիան», «Լայպցիգը»։
«Տոտենհեմը» նախորդ ձմռանը նույնիսկ քայլեր է ձեռնարկել` երիտասարդ եզրային հարձակվողին ձեռք բերելու համար։
«Սաութհեմփթոնը» Դիբլինգին համարում է Անգլիայի ամենախուստումնալից ֆուտբոլիստներից մեկը և նրա համար սահմանել է 100 միլիոն ֆունտ ստերլինգ հրաժարագին։
Թայլեր Դիբլինգը «Սաութհեմփթոնի» սան է, որի կազմում 35 խաղում 4 գոլ է խփել, կատարել 2 ասիստ։ Նա կարճ ժամանակահատված հանդես է եկել նաև «Չելսիի» ակադեմիայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բավարիա, Թայլեր Դիբլինգ, Լայպցիգ, Մանչեսթեր Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Սաութհեմփթոն, Տոտենհեմ, տրանսֆերներ