Գրանադան շոկի ենթարկեց Մալյորկային` տանելով անչափ կարևոր հաղթանակ
Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում «Գրանադան» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին մեկական գոլով։
Նախ 6-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Լուիս Սուարեսը, ապա 28-րդ րոպեին Սալվա Սևիլիան խփեց պատասխան գնդակը։
Այդուհանդերձ, երկրորդ կեսում անդալուսական ակումբը գոլային հրավառություն էր պատրաստել «կղզիաբնակների» համար ու մրցակցի դարպասն ուղարկեց 5 գոլ` սեփականն ընդունելով ընդամենը մեկը։
Երկրորդ կեսում «Գրանադայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած 40-ամյա հարձակվող Խորխե Մոլինան, իսկ Սերխիո Էսկուդերոն, Անտոնիո Պուերտասն ու Միրտո Ուզունին աչքի ընկան մեկական անգամ։
Երկրորդ խաղակեսում «Մալյորկայի» միակ գոլը խփեց Անտոնիո Ռայիլոն։
Այսպիսով, Այտոր Կարանկայի թիմը «Մալյորկային» ջախջախեց 6:2 հաշվով, ինչից հետո վաստակեց 34 միավոր և 18-ից բարձրացավ 16-րդ հորիզոնական` լքելով վտանգավոր գոտին։
«Մալյորկան», 32 միավորով, 17-րդն է։
Նշենք, որ 32 միավոր ունի նաև «Կադիսը», որը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այտոր Կարանկա, Անտոնիո Պուերտաս, Անտոնիո Ռայիլո, Գրանադա, Լա-լիգա, Լուիս Սուարես-Գրանադա, Խորխե Մոլինա, Կադիս, Մալյորկա, Միրտո Ուզունի, Սալվա Սևիլիա, Սերխիո Էսկուդերո