Գվարդիոլա․ «Սկզբում ոսկե գնդակը կտան Մեսսիին, իսկ այնուհետև կօգտվեն VAR համակարգից»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան սրամտել է Ոսկե գնդակի թեմայի շուրջ։
«Վստահ եմ՝ ոսկե գնդակը սկզբում կհանձնեն Մեսսիին, իսկ այնուհետև կօգտվեն VAR համակարգից, կվերանայեն, և մրցանակը կհանձնեն Վիրջիլին»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջ է բերում Eurosport-ը։
Ըստ աղբյուրի՝ Գվարդիոլան այս խոսքերով նկատի է ունեցել, որ VAR համակարգի օգնությամբ «Լիվերպուլի» օգտին որոշումներ են կայացվում։
Ոսկե գնդակի մրցանակաբաշխությունը այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Փարիզում։
# VAR, Մանչեսթեր-Սիթի, Ոսկե-գնդակ, Պեպ Գվարդիոլա, Վիրջիլ-վան-Դեյկ