Գվարդիոլա․ «Դադարեցրե՛ք այդ մրցաշարը»

Գվարդիոլա․ «Դադարեցրե՛ք այդ մրցաշարը»

22/01/2020 - 15:30

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Անգլիայի պրոֆեսիոնալ լիգայի ղեկավարությանը խորհուրդ է տվել դադարեցնել Անգլիայի լիգայի գավաթի անցկացումը․

«Դադարեցրե՛ք այդ մրցաշարը, մի ացնկացրե՛ք այլևս այն, այդպես թիմերը կունենա ավելի քիչ խաղեր և կունենանք ավելի լավ որակ։ Մարդիկ, միանշանակ, կարող են որոշ ժամանակ ապրել նաև առանց ֆուտբոլի։ Լիգայի գավաթը դա ծայրահեղություն է։

Ամռանը մրցաշրջանը կարելի է սկսել ավելի ուշ։ Երկար ժամանակ անգլիական թիմերը շաբաթական անցկացնում են ընդամենը 1 հանդիպում, իսկ այնուհետև ամեն ինչ կտրուկ փոխվում է՝ շաբաթական անցկացնելով 2-3 հանդիպում։ Փետրվարին հաջրոդ երկու շաբաթներին նույնպես հանդիպում ունենք անցկացնելու, ապա հանգստանալու ենք երկու շաբաթ։ Ստացվում է՝ երկու հանդիպում, երկու շաբաթվա ընթացքում, իսկ այնուհետև 72 հանդիպում՝ մեկ շաբաթում։ Այս ամենը մի փոքր տարօրինակ է»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023