Գվարդիոլան բացառիկ նվաճման է հասել

Գվարդիոլան բացառիկ նվաճման է հասել

17/08/2023 - 13:46

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2023 թ. խաղում «Մանչեսթեր Սիթին» 11-մետրանոցներով հաղթեց «Սևիլիային»` պատմության ընթացքում առաջին անգամ տիրանալով բաղձալի գավաթի։

Պեպ Գվարդիոլան դարձել է ֆուտբոլի պատմության միակ մարզիչը, ով երեք տարբեր ակումբների հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր։

Իսպանացի մասնագետը մրցանակը հաղթել է «Բարսելոնայի» (2009 և 2011 թթ.), «Բավարիայի» (2013 թ.) և «Մանչեսթեր Սիթիի» (2023 թ.) ղեկին։

Նշենք, որ երկու տարբեր ակումբների հետ մրցանակը հաղթել են Կառլո Անչեկոտին («Միլան» և «Ռեալ Մադրիդ»), Սըր Ալեքս Ֆերգյուսոնը («Աբերդին» և «Մանչեսթեր Յունայթեդ»), ինչպես նաև Լուի վան Գալը («Այաքս» և «Բարսելոնա»)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023