Գվարդիոլան բացառիկ նվաճման է հասել
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2023 թ. խաղում «Մանչեսթեր Սիթին» 11-մետրանոցներով հաղթեց «Սևիլիային»` պատմության ընթացքում առաջին անգամ տիրանալով բաղձալի գավաթի։
Պեպ Գվարդիոլան դարձել է ֆուտբոլի պատմության միակ մարզիչը, ով երեք տարբեր ակումբների հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթակիր։
Իսպանացի մասնագետը մրցանակը հաղթել է «Բարսելոնայի» (2009 և 2011 թթ.), «Բավարիայի» (2013 թ.) և «Մանչեսթեր Սիթիի» (2023 թ.) ղեկին։
Նշենք, որ երկու տարբեր ակումբների հետ մրցանակը հաղթել են Կառլո Անչեկոտին («Միլան» և «Ռեալ Մադրիդ»), Սըր Ալեքս Ֆերգյուսոնը («Աբերդին» և «Մանչեսթեր Յունայթեդ»), ինչպես նաև Լուի վան Գալը («Այաքս» և «Բարսելոնա»)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Մանչեսթեր-Սիթի, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա