Գուտի. «Ես Ռեալին չտեսա դաշտում»
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Մանչեսթեր Սիթիից»` լքելով հետագա պայքարը։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել նաև «արքայական» ակումբի նախկին կիսապաշտպան Գուտին.
«Ես «Ռեալին» չտեսա դաշտում։ Որևէ խաղային պլան չուներ թիմը։
Հասկանալի էր, որ «Ռեալը» գնդակի վերահսկման հնարավորություն չի ունենալու, իսկ «Մանչեսթեր Սիթին» ավելի շատ է գրոհելու։
Այլ մրցակիցների դեմ հնարավոր է ավելի շատ վերահսկել գնդակը, սակայն ոչ «Մանչեսթեր Սիթիի»։
«Ման. Սիթին» ամեն ինչ կատարյալ արեց, իսկ «Ռեալը» չգիտեր` ինչ հակախաղ առաջարկեր դրան։
«Ռեալն» ակնհայտ վատ խաղաց։ Ճիշտ է` Տիբո Կուրտուան փրկում էր, սակայն բոլորը մեղավոր են»,- Գուտիի խոսքերը մեջբերում է La Razón-ը։
Հավելենք, որ Գուտին «արքայական» ակումբի կազմում հանդես է եկել 1996-2010 թթ.` անցկացրած 542 խաղում դառնալով 77 գոլի և 93 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գուտի, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ