Գործարքը կայացած է. Վեսլի Ֆոֆանան տեղափոխվում է Չելսի

Գործարքը կայացած է. Վեսլի Ֆոֆանան տեղափոխվում է Չելսի

27/08/2022 - 13:42

«Լեսթերի» կենտրոնական պաշտպան Վեսլի Ֆոֆանան կարիերան կշարունակի Չելսիի կազմում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։

Սպասվում է, որ 21-ամյա պաշտպանն «ազնվականների» հետ կկնքի 6 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։

Ինչ վերաբերում է գործարքի ֆինանսական մանրամասներին, ապա, ամենայն հավանականությամբ, այն կդառնա ռեկորդային կենտրոնական պաշտպանների շրջանակում։

Ըստ Ռոմանոյի տեղեկությունների` լոնդոնյան ակումբը գործարքի դիմաց «աղվեսներին» կվճարի 75 մլն ֆունտ ստերլինգ (88 մլն եվրո), որը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։

Նշենք, որ մինչ այս պահը կենտրոնական պաշտպանների շրջանակում ամենաթանկարժեք տրանսֆերը եղել է Հարի Մագուայերի գործարքը, երբ 2019 թ. ամռանը «Մանչեսթեր Յունայթեդը» նրա դիմաց «Լեսթերին» վճարեց 87 մլն եվրո։

Այս գործարքը դառնալու է նաև «Չելսիի» պատմության երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերն ու կզիջի միայն Ռոմելու Լուկակուի գործարքին (113 մլն եվրո)։

Այժմ «Չելսին» ու «Լեսթերը» վերջնական տեսքի են բերում անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը` գործարքն ավարտին հասցնելու համար։

Ակնկալվում է, որ «թոշակառուները» գործարքի մասին պաշտոնապես կհայտարարեն արդեն առաջիկա ժամերին։

Հավելենք, որ Վեսլի Ֆոֆանան «Լեսթերի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հոկտեմբերից` անցկացրած 52 խաղում դառնալով 1 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023