Գործարքը կայացած է. Նեյմարը տեղափոխվում է Ալ Հիլալ
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայֆեր Ֆաբրիցո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համայաձնության, որի դիմաց փարիզյան ակումբն ստանալու է մոտ 100 մլն եվրո։
Կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Սպասվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում կկրի «10» համարի մարզաշապիկը։
Ռոմանոն հաստատում է, որ Նեյմարն արդեն բուժզննում է անցել «Ալ հիլալի» համար, իսկ երկու ակումբները ստորագրել են տրանսֆերը հաստատող բոլոր փաստաթղթերը։
Ակնկալվում է, որ «Ալ Հիլալն» օգոստոսի 15-ին երեկոյան պաշտոնապես կհաստատի այս գործարքի մասին, իսկ Նեյմարը Սաուդյան Արաբիա կմեկնի անցնող շաբաթվա վերջ։
Նշենք, որ այս գործարքը դառնալու է ՊՍԺ-ի պատմության ամենաթանկարժեք վաճառքը` գերազանցելով Գոնսալո Գեդեշի ռեկորդը, ում դիմաց 2018 թ. ամռանը «Վալենսիան» վճարել է 40 մլն եվրո։
Բացի այդ, այս գործարքը դառնալու է ինչպես Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի, այնպես էլ «Ալ Հիլալի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և կգերազանցի Մալկոմի ռեկորդը, ում դիմաց ակումբը «Զենիթին» վերջերս վճարել է 60 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ-ի կազմում հանդես էր գալիս 2017 թ. օգոստոսից։ Այդ ժամանակ փարիզյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի դիմաց «Բարսելոնային» վճարել է 222 մլն եվրո, ինչը մինչ օրս ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանֆերն է։
Նեյմարը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում անցկացրել է 173 հանդիպում` դառնալով 118 գոլի և 77 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Նեյմար, ՊՍԺ, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո