Գործարքը կայացած է. Մարկուս Թյուրամը տեղափոխվում է Ինտեր
«Բորուսիա Մյոնխենգլադբախի» հարձակվող Մարկուս Թյուրամն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի «Ինտեր»։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։
Ֆրանսիացի հարձակվողը «ներաձուրիների» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
25-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 6-6,5 մլն եվրո։
Նշվում է, որ Թյուրամի հետ պայմանագիր կնքելուն շատ մոտ է եղել «Միլանը», սակայն վերջինս մերժել է ինչպես «ռոսոներիների», այնպես էլ ՊՍԺ-ի ու «Լայպցիգի» առաջարկները։
Հավելենք, որ Մարկուս Թյուրամը 2019 թ. հուլիսից հանդես էր գալիս «Բորուսիա Մյոնխենգլադբախի» կազմում` անցկացրած 134 խաղում դառնալով 44 գոլի ու 29 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Ինտեր, Լայպցիգ, Մարկուս Թյուրամ, Միլան, ՊՍԺ, տրանսֆերներ