Գործարքը կայացած է. Կազեմիրոն տեղափոխվում է Մանչեսթեր Յունայթեդ
«Ռեալ Մադրիդի» հենակետային կիսապաշտպան Կազեմիորն կարեիրան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «կարմիր սատանաները» վճարելու են 60+10 մլն եվրո։
Բրազիլացի ֆուտբոլիստը մանկունյական ակումբի հետ կնքելու է 4 տարվա պայմանագիր, որն ունենալու է այն ևս 1 տարով երկարաձգելու կետ։
Ակնկալվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում վաստակելու է տարեկան 18 մլն եվրո աշխատավարձ։
Կազեմիրոն առաջիկա ժամերին կմեկնի Անգլիա, որտեղ բուժզննում կանցնի մանկունյական ակումբի համար, ինչից հետո պաշտոնապես կհայտարարվի գործարքի մասին։
Այդուհանդերձ, բրազիլացի ֆուտբոլիստի մասնակցությունը օգոստոսի 22-ին` անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը քիչ հավանական է, քանի որ դեռևս պետք է Մեծ Բրիտանիայի կառավարությունից ստանա աշխատանքային վիզա։
Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալ Մադրիդի» կազմում հանդես էր գալիս 2013 թ. հուլիսից` անցկացրած 336 խաղում դառնալով 31 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կազեմիրո, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո