Գործարքը կայացած է. Ժոաու Ֆելիքսը տեղափոխվում է Բարսելոնա
«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «բլաուգրանան» մինչև 2024 թ. հունիսի 30-ը կվարձակալի պորտուգալացի հարձակվողին։
Կողմերի միջև վարձակալական պայմանագրում չի լինելու գնման իրավունք` կապված Լա լիգայի ֆինանսական fair-play-ի կանոնների հետ։
Ակնկալվում է, որ «կապտանռնագույններն» ու «հնդկացիները» 23-ամյա ֆուտբոլիստի վաճառքի հարցը կքննարկեն 2024 թ. ամռանը։
Նշենք, որ դեռևս սույն թվականի հուլիսին պորտուգալացի հարձակվողը Ֆաբրիցիո Ռոմանոյի հետ զրույցում ակնարկել էր, որ ցանկանում է համալրել «Բարսելոնայի» շարքեը` նշելով, որ երազում է հանդես գալ կատալոնական ակումբի կազմում։
Հիշեցնենք, որ Ֆելիքսը 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով հանդես է եկել «Չելսիի» կազմում` անցկացրած 20 խաղում դառնալով 4 գոլի հեղինակ։
Ինչ վերաբերում է Ֆելիքսի` «Ատլետիկոյում» ունեցած մրցելույթներին, ապա վերջինս մադրիդյան ակումբի շարքերը համալրել է 2019 թ. հուլիսին, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 131 անգամ, խփել 34 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Ժոաո Ֆելիշ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո