Գործարքը կայացած է. Ալեքսանդր Զինչենկոն տեղափոխվում է Արսենալ
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարիերան կշարունակի «Արսենալի» կազմում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները գործարքի դիմաց հասել են վերջնական համաձայնության։
Ուկրաինացի ֆուտբոլիստը «զինագործների» հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ լոնդոնյան ակումբը տրանսֆերի դիմաց «քաղաքաբնակներին» կվճարի 30 մլն ֆունտ, որը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։
Սպասվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստին վաճառելուց հետո «Մանչեսթեր Սիթին» կփորձի գնել «Բրայթոնի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելիային, ում մանկունյական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիալն համարում է որպես Զինչենկոյին փոխարինելու գլխավոր թեկնածու։
Հավելենք, որ Ալեքսանդր Զինչենկոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 127 հանդիպում` դառնալով 2 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Զինչենկո, Արսենալ, Բրայթոն, Մանչեսթեր-Սիթի, Մարկ Կուկուրելիա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո