Գոռ Մալաքյանն ավարտել է կարիերան ու մարզչական գործունեություն սկսել

Գոռ Մալաքյանն ավարտել է կարիերան ու մարզչական գործունեություն սկսել

12/08/2025 - 16:54

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Գոռ Մալաքյանն ավարտել է կարիերան ու մարզչական գործունեություն սկսել։

31-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկում» ընդգրկվել է նորանշանակ գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի շտաբում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Մալաքյանի վերջին ակումբն «Արարատն» էր, որտեղ հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից, 119 խաղում խփել է 3 գոլ, կատարել 6 ասիստ։ Նախկինում նա խաղացել է նաև «Փյունիկում», «Արարատ-Արմենիայում», «Շիրակում», «Ալաշկերտում», Կամենսկոեի «Ստալում» (Ուկրաինա)։

Գոռ Մալաքյանը Հայաստանի հավաքականում 18 հանդիպման է մասնակցել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023