Գոլեր 90+1-ին ու 90+2-ին և անհավատալի comeback Ռայան Ռեյնդոլսին ու Ռոբ Մաքլհենիին պատականող ակումբից 🎥

Գոլեր 90+1-ին ու 90+2-ին և անհավատալի comeback Ռայան Ռեյնդոլսին ու Ռոբ Մաքլհենիին պատականող ակումբից 🎥

13/08/2025 - 16:01

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկությունում մեկնարկել է մրցաշարի 2025/26 մրցաշրջանը, որի 1/64 եզրափակիչում մրցել են Չեմպիոշիփի ներկայացուցիչներ «Ռեքսհեմն» ու «Հալ Սիթին»։

Հանդիպումը թրիլերային սցներ ու անհավանական ավարտ ունեցավ։

31-րդ րոպեին Էլիոթ Լին բացեց հաշիվն ու առաջ մղեց «Վրեքսհեմին», սակայն «Հալ Սիթին» Օլիվեր Բաքբերնիի, Յոել Նդալայի ու Մեթ Քրկուսի գոլերից հետո երկու գնդակի առավելություն ստացավ`3:1։

Թվում էր, թե հյուրերը վստահ հաղթանակ կտանեն, սակայն «Վրեքսհեմը» խաղավերջում մեկ րոպեում երկու գոլ խփեց ու փրկեց հանդիպումը. 90+1-ին ու 90+2-ին աչքի ընկավ Օլի Պալմերը` գրանցելով դուբլ։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով։

Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ. «Ռեքսհեմը» հաղթեց 5:3 հաշվով ու դուրս եկավ մրցաշարի 1/32 եզրափակիչ։

Նշենք, որ «Ռեքսհեմի» բաժնետոմսերի 85 տոկոսը պատկանում են հոլիվուդյան աստղեր, աշխարհահռչակ դերասաններ Ռայան Ռեյնդոլսին ու Ռոբ Մաքլհենիին։

Հավելենք, որ Անգլիայի Լիգայի գավաթում Պրեմիեր լիգայի ակումբները պայքարը կսկսեն 1/16 եզրափակիչից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023