Գոլային հրավառություն Պորտուգալիայում. Պորտուն հաղթեց Շախտյորին` դուրս գալով ՉԼ 1/8 եզրափակիչ🎥
Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Պորտուն» H խմբի շրջանակում «Դրագաու» մարզադաշտում մրցեց «Շախտյորի» դեմ։
Բավական գոլառատ և հետաքրքիր պայքար ծավալվեց, որն ավարտվեց «վիշապների» հաղթանակով` 5:3 հաշվով։
Պորտուգալական ակումբի կազմից փայլեց բրազիլացի կիսապաշտպան Գալենոն` դառնալով երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Սերժիու Կոնսեյսաուի թիմից մեկական գոլ էլ խփեցին Մեհդի Թարեմին, Պեպեն ու Ֆրանսիշկու Կոնսեյսաուն։
«Հանքափորներների» կազմից էլ աչքի ընկան Դանիլա Սիկանն ու Էգուինալդոն, իսկ Սթիվեն Էուշտակիուն գրավեց սեփական դարպասը։
H խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- «Բարսելոնա» – 12 միավոր
- «Պորտու» – 12
- «Շախտյոր» – 9
- «Անտվերպեն» – 3
Այսպիսով, այս խմբից «Բարսելոնան» և «Պորտուն» նվաճեցին Չեմպինոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր, «Շախտյորը» հանդես կգա Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում, իսկ «Անտվերպենը» լքեց Եվրագավաթային հետագա պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գալենո, Դանիլա Սիկան, Էգուինալդո, Մեհդի Թարեմի, Շախտյոր, Պեպե, Պորտու, Սերժիո Կոնսեյսաու, Սթիվեն Էուշատկիու, Ֆրանսիշկու Կոնսեյսաու