Գոլային հրավառություն «Էնֆիլդում». Լիվերն ու Բենֆիկան չպարզեցին հաղթողին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Բենֆիկայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մերսիսայդյան ակումբը հաղթել էր 3:1 հաշվով։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն նույնպես գոլառատ ստացվեց. այս անգամ գրանցվեց 3:3 հաշիվը։
«Լիվերպուլի» կազմից Ռոբերտո Ֆիրմինոն դարձավ դուբլի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Իբրահիմա Կոնատեն, իսկ «Բենֆիկայի» գոլերը խփեցին Գոնսալո Ռամոսը, Ռոման Յարեմչուկն ու Դարվին Նունյեսը։
Այսպիսով, «Լիվերպուլը» հաղթեց ընդհանուր 6:4 հաշվով ու նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Վիլյառեալի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# բենֆիկա, Գոնսալո Ռամոս, Դարվին Նունյես, Իբրահիմ Կոնատե, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտո-Ֆիրմինո, Ռոման Յերեմչուկ