Գյուլերը դադարեցրել է արձակուրդը` Ռեալի հետ միջմրցաշրջանային հատվածն անցկացնելու համար
«Ռեալ Մադրիդի» նորեկ Արդա Գյուլերը հրաժարվել է արձակուրդից, որպեսզի միջմրցաշրջանային հատվածն անցկացնի ակումբի հետ։
Ինչպես տեղեկացնում է As-ը, թուրք ֆուտբոլիստը դեռևս մեկ շաբաթ արձակուրդ ուներ, քանի որ հունիսին Թուրքիայի հավաքականի կազմում մասնակցել էր Եվրո-2024-ի որակավորման փուլի երկու հանդիպման։
Այդուհանդերձ, 18-ամյա կիսապաշտպանը «սերուցքայինների մարզչական շտաբին հայտնել է, որ ցանկանում է հնարավորինս շուտ սկսել մարզումներն ու արագ հարմարվել ակումբին։
Հիշեցնենք, որ թուրք ֆուտբոլիստը վերջերս է 20+10 մլն եվրոյի դիմաց «Ֆեներբախչեից» տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»` ակումբի հետ կնքելով 6 տարվա պայմանագիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արդա Գյուլեր, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ