Գյոթցեն հայտնվել է իտալական ակումբների ուշադրության կենտրոնում
«Բորուսիա Դորտմունդի» կիսապաշտպան Մարիո Գյոթցեն ամռանը կհեռանա ակումբից՝ որպես ազատ գործակալ։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, խաղացողի համար պայքարում «Միլանտ» և «Լացիոն» առաջ են անցել իրենց մրցակիցներից։ Նշվում է, որ խաղացողին ցանկացել են ձեռք բերել նաև «Ռոման», «Նիցցան», ինչպես նաև որոշ ակումբներ ԱՊԼ-ից, Թուրքիայից և Չինաստանից, սակայն խաղացողը կարծես թե պետք է ընտրություն կատարի «ռոսոներիների» և «արծիվների» միջև։
Այդ ակումբների համար կարող է խնդիր դառնալ Գյոթցեի աշխատավարձը, որը կազմում է 5 մլն եվրո։ Խաղացողը հույս ունի, որ նոր ակումբում նույնպես կստանա այդքան գումար։
27-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
# Բորուսիա-Դորտմունդ, Լացիո, Մարիո Գյոթցե, Միլան, Նիցցա, Ռոմա, տրանսֆերներ