Չելսին շուտով կհայտարարի նոր գլխավոր մարզչի անունը․ հայտնի է, թե ով է փոխարինելու Լեմպարդին

Չելսին շուտով կհայտարարի նոր գլխավոր մարզչի անունը․ հայտնի է, թե ով է փոխարինելու Լեմպարդին

25/01/2021 - 15:59

«Չելսին» հունվարի 25-ին հայտարարեց, որ գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Ֆրենկ Լեմպարդին։

Մամուլում արդեն հստակ անուն է նշվում, թե ով է լինելու «Չելսիի» նոր գլխավոր մարզիչը։

Մասնավորապես, իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, «ազնվականների» նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Գերմանացի մասնագետն արդեն ընդունել է «Չելսիի» ղեկավարների առաջարկը, և առաջիկա ժամերին կհայտարարվի նրա նշանակման մասին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թեկնածուների թվում են եղել նաև «Լայպցիգի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուլաին Նագելսմանն ու «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։ Նշվում է, որ «Լայպցիգը» մրցաշրջանի այս հատվածում չի համաձայնել բաց թողնել գլխավոր մարզչին, իսկ Ալեգրին կարիերայի հետագա կանգառի այլ տարբերակներ է դիտարկում։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023