Գիրասին կրկնել է Լևանդովսկու տպավորիչ ռեկորդը
Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Դարմշտադտին»։
Հանդիպման հերոս դարձավ տանտերերի 27-ամյա հարձակվող Սերու Գիրասին` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։
Գվինեացի հարձակվողը նոր մեկնարկած առաջնությունում պարզապես ֆենոմենալ արդյունավետություն է ցույց տալիս` անցկացրած 5 խաղում խփելով 10 գոլ։
OptaFranz-ը հայտնում է, որ Գիրասին այդ ցուցանիշով կրկնել է «Բավարիայի» նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տպավորիչ ռեկորդը, ով 2020/21 մրցաշրջանի մեկնարկային 5 խաղորում նույնպես 10 գոլ էր խփել Բունդեսլիգայի շրջանակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Բունդեսլիգա, Շտուտգարտ, Ռոբերտ-Լևանդովսկի, Սերխու Գիրասի