Գերմանիան ֆանտաստիկ է` ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախելով Բոսնիա և Հերցեգովինային 🎥
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երրորդ խմբի 5-րդ տուրում Գերմանիայի ազգային հավաքականը Ֆրայբուրգի «Եվրոպա Պարկ» մարզադաշտում մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի դեմ։
«Բունդեսմանշաֆթը» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անկցարեց և մրցակցին ջախջախեց 7:0 հաշվով։
Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից դուբլ գրանցեցին Թիմ Կլայնդինսնտն ու Ֆլորիան Վիրցը, մեկական գոլ էլ խփեցին Ջամալ Մուսիալան, Կայ Հավերցն ու Լերոյ Սանեն։
Գերմանիան վաստակեց 13 միավոր, երրորդ խմբում վերջին տուրից առաջ ապահովեց առաջին տեղն ու պայքարը շարունակելու է մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Բոսնիան ունի 1 միավոր և վերջինն է` 4-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Բոսնիա և Հերցեգովինա, Գերմանիայի հավաքական, Թիմ Կլայնդինստ, Լերոյ Սանե, Կայ Հավերց, Յուլիան Նագելսման, Ջամալ Մուսիալա, Ֆլորիան Վիրց