Կրոս․ «Ես շատերի համար դարձա նացիստ,  երբ ասացի, որ Օզիլի՝ հավաքականից հեռանալը դուրս չի եկել»

Կրոս․ «Ես շատերի համար դարձա նացիստ, երբ ասացի, որ Օզիլի՝ հավաքականից հեռանալը դուրս չի եկել»

05/03/2021 - 22:36

«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Գերմանիայի հավաքականի երկրպագուների՝ իր հասցեին հնչեցրած քննադատության մասին․

«2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո ես հայտարարեցի, որ Մեսութ Օզիլի՝ հավաքականից հեռանալն ինձ այնքան էլ դուր չի եկել, ինչից հետո շատերն սկսեցին ինձ համարել նացիստ։ Շատերին թվում էր, թե ինձ կարելի է անվանել, ինչպես ուզում են, սակայն ես հաղթահարեցի այդ ամենը։

Այժմ յուրաքանչյուրը կարող է կեղծ օգտահաշիվ ստեղծել համացանցում, որպեսզի անարգել քննադատի ցանկացած մարդու»,- նշել է գերմանացի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Մեսութ Օզիլը «Բունդեսմանշաֆթից» հեռացել է 2018 թվականի հուլիսին։ Այդ ժամանակ նա բախվել էր սուր քննադատության այն բանի համար, որ համացանցում լուսանկար էր հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Օզիլը հայտարարեց, որ հավաքականի երկրպագուների կողմից զգում է ռասիստական և անարդար վերաբերմունք։

Օզիլը Գերմանիայի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 92 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։ Նա հավաքականի հետ 2014 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023