Գերմանիայի հավաքականը հայերենով ողջունել է Հայաստանին📸
Դեկտեմբերի 7-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացավ 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եվրոպական գոտու վիճակահանությունը։
Հայաստանի հավաքականն ընգրկվեց J խմբում, որի շրջանակում մրցելու է Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, ինչպես նաև Լիխտենշտեյնի հավաքականների դեմ։
Գերմանիայի հավաքականն իր յուրաքանչյուր մրցակցին իմանալուց հետո Twitter-ի պաշտոնական օգտահաշվում բարևում էր տվյալ երկրի լեզվով։ Նույնը եղավ նաև այն ժամանակ, երբ վիճակահանության ընթացքում հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտը հանեց Հայաստանի հավաքականի անունը, ինչից հետո գերմանացիները Twitter-ում հայերենով ողջունեցին մեզ՝ գրելով «բարեվ»:
# ԱԱ-2022, Գերմանիա-Հայաստան, Գերմանիայի հավաքական, Հայաստան-Գերմանիա, Հայաստանի-հավաքական, Քաթար-2022