Գերմանիայի կատարյալ ֆիասկոն! Ճապոնիան ջախջախեց «բունդեսմանշաֆթին» 🎥
Գերմանիայի հավաքականը շարունակում է պատրատսվել 2024 թ. Եվրոպայի տնային առաջնությանը` Վոլֆսբուրգի «Ֆոլքսվագեն Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացնելով Ճապոնիայի ընտրանու հետ։
«Բունդեսմանշաֆթը» կատարյալ ֆիասկոյի ենթարկվեց` 1:4 հաշվով ջախջախիչ պարտություն կրելով։
Ծագող արևի երկրի ներկայացուցիչների գոլերը խփեցին Իտո Ձյունիան, Այասե Ուեդան, Տակումա Ասանոն ու Աո Տանական։
Հանսի Ֆլիկի թիմի միակ գնդակն էլ գրանցվեց Լերոյ Սանեի անվան դիմաց։
Նշենք, որ Գերմանիայի հավաքականը վերջին հինգ ընկերական խաղերից չորսում պարտվել է` սեփական դարպասն ընդունելով 13 գնդակ։
Հավելենք, որ «բունդեսմանշաֆթը» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 12-ին և կմրցի Ֆրանսիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այասե Ուեդա, Աո Տանակա, Գերմանիա-2024, Գերմանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, ընկերական-հանդիպումներ, Իտո Ձյունիա, Լերոյ-Սանե, Հանս-Դիտեր Ֆլիկ, Հաջիմե Մորիյասու, Ճապոնիայի հավաքական, Տակումա Ասանո