Գերմանիայի գավաթ. Լայպցիգը ջախջախեց Հանովերին` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥
Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Լայպցիգը» հյուրընկալվելիս մրցեց Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Հանովերի» դեմ։
Դոմենիկո Տեդեսկոյի թիմը հանդիպման ողջ ընթացքում ուներ մեծ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ «ցլերը» մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։
հյուրերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Քրիստոֆեր Նկունկուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Կոնրադ Լայմերն ու Անդրե Սիլվան։
Նշենք, որ Նկունկուն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 36 խաղում դարձել է արդեն 25 գոլի հեղինակ։
Այսպիսով, «Լայպցիգը» նվաճեց Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Անդրե Սիլվա, Գերմանիայի գավաթ, Դոմենիկո Տեդեսկո, Երկրորդ Բունդեսլիգա, Լայպցիգ, Կոնրադ Լայմեր, Հանովեր 96, Քրիստոֆեր Նկունկու