Գերմանիայի գավաթ. «Բավարիան» 6 տարի անց կիսաեզրափակիչում է 🎥
Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ վերջին դիմակայությունում «Բավարիան» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Լայպցիգին»։
Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում կայացած խաղում «ռեկորդ մայսթերի» հաղթական գոլերը խփեցին Հարի Քեյնն ու Լուիս Դիասը` մրցակցի դարպասը գրավելով համապատասխանաբար 64-րդ ու 67-րդ րոպեներին։
Այսպիսով, մյունխենյան գրանդը 2020թ. ի վեր առաջին անգամ դուրս եկավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml