Գերմանացիները պատրաստվում են տնային Եվրոյին` կամային հաղթանակ տանելով Նիդերլանդների նկատմամբ🎥
Գերմանիայի հավաքականը պատրաստվում է Եվորպայի տնային առաջնությանը` Ֆրանկֆուրտի «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացնելով Նիդերլանդների թիմի հետ։
«Բունդեսմանշաֆթի» համար հանդիպումն անհաջող ընթացք ստացավ, քանի որ արդեն 4-րդ րոպեին Ժոուի Վերմանն առաջ մղեց «նարնջագույններին»։
Հետագայում Յուլիան Նագելսմանի թիմը բեկեց հանդիպման ընթացքն ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ. գերմանացիների գոլերը խփեցին Մաքսիմիլիան Միթելշտադտն ու Նիկաս Ֆուլկրուգը։
Գերմանիայի հավաքականի հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 3-ին և կմրցի Ուկրաինայի դեմ, իսկ հունիսի 7-ին կհանդիպի Հունաստանին։
Նիդերլանդները հունիսի 6-ին մրցելու է Կանադայի, իսկ հունիսի 10-ին` Իսլանդիայի դեմ։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայի 10 քաղաքներ ընդունելու է Եվրոպայի 2024 թ. առաջնությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիայի հավաքական, ընկերական-հանդիպումներ, Հոլանդիայի հավաքական, Մաքսիմիլիան Միթելշտադտ, Յուլիան Նագելսման, Նիկոլաս Ֆուլկրուգ, Ջոուի Վերման