Գերմանական գրանդը համաձայնության է հասել Ուպամեկանոյի հետ
«Լայպցիգի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցում։ Նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ։
Ինչպես փոխանցում է Bild-ը, «Բավարիան» արդեն առաջ է անցել իր մրցակիցներից՝ համաձայնության հասելնելով անձամբ ֆուտբոլիստի հետ։ Մյունխենյան ակումբը կապ է հաստատել խաղացողի գործակալի և համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը։
Հատկանշական է, որ խաղացողի գործող պայմանագրում կա մի կետ, ինչը թույլ է տալիս գերմանական ցանկացած ակումբի նրա տրանսֆերը ձեռք բերել 60 մլն եվրոյի դիմաց, իսկ արտասահմանյան ակումբների դեպքում գումարն ավելի մեծ է։
Նշվում է, որ «Լայպցիգը» կփորձի ամեն ինչ անել, որպեսզի պաշտպանը չտեղափոխվի անմիջական մրցակցի ճամբար, քանի որ և՛ մարզական, և՛ ֆինանսական տեսանկյունից ձեռնտու գործարք չի համարվի։
# Բավարիա, Դայո Ուպամեկանո, Լայպցիգ, տրանսֆերներ