Գենդուզին շուտով նոր ակումբ կունենա
«Արսենալի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին կարիերան կշարունակի «Մարսելի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, պրովանսյան ակումբը պարտադիր գնման իրավունքով վարձակալելու է 22-ամյա ֆուտբոլիստին։
Աղբյուրի փոխանցմամբ` վարձակալական պայմանագիրը կնքվելու է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, որի դիմաց «զինագործները» ստանալու են 1 մլն եվրո, ինչից հետո «Մարսելը» 10 մլն եվրոյի դիմաց գնելու է Գենդուզիի ամբողջական տրանսֆերային իրավունքները, իսկ կողմերի միջև մինչև 2025 թ. հունիսի 30-ը կնքվելու է պայմանագիր։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի գույները պաշտպանում է 2018 թվականից և մինչ այս պահն անցկացրել է 82 հանդիպում` դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Գենդուզին 2020/21 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Հերտայի» կազմում, որի մարզաշապիկով էլ խաղադաշտ է դուրս եկել 24 անգամ` դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Արսենալ, Մատեո Գենդուզի, Մարսել, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ