Գարի Լինեկերը Վերներին անվանել է VARner
TEAMtalk պարբերականը հետաքրքիր վիճակագրական տվյալ է ներկայացրել` կապված «Չելսիի» հարձակվող Տիկո Վերների հետ։
Բանն այն է, որ գերմանացի հարձակվողն «ազնվականների» շարքերը համալրելուց հետո VAR համակարգը 16 անգամ չեղարկել է նրա գոլերը։
Այդ ամենն իմանալուց հետո Անգլիայի հավաքականի հանրահայտ նախկին հարձակվող Գարի Լինեկերը, ով ներկայումս ֆուտբոլային փորձագետ է աշխատում BBC հեռուստաընկերությունում, Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել` Տիմո Վերներին անվանելով VARner։
Հավելենք, որ Տիմո Վերները «Չելսի» տեղափոխվելուց հետո անցկացրել է 60 հանդիպում` դառնալով 14 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VAR, VAR համակարգ, Գարի Լինեկեր, Չելսի, Տիմո Վերներ