Գատուզո․ «Մեսսին գնդակից զրկել հնարավոր է միայն երազում կամ որդուս PlayStation-ով»
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն իտալական Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում կայացած «Լացիոյի» (3։1) դեմ խաղից հետո խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում օգոստոսի 8-ին կայանալիք «Բարսելոնա» – «Նապոլի» հանդիպման մասին։
«Լեո Մեսսիին գնդակից զրկել հնարավոր է միայն երազում, կամ էլ եթե որդուս PlayStation-ով ընտրեմ «Նապոլին» և հանդես գամ «Բարսելոնայի» դեմ։ Այդ դեպքում կբռնեմ նրան, ինչպես «Միլանում» հանդես գալու տարիներին էի անում։ Այդ ժամանակ ես 10-15 կիլոգրամ քիչ քաշ ունեի, քան հիմա։
«Լացիոն» ու «Բարսելոնան» անչափ տարբեր ակումբներ են՝ տարբեր խաղաոճերով։ «Արծիվները» տեխնիկապես և ֆիզիկապես հիանալի են պատրաստված, իսկ «Բարսելոնան» ամբողջությամբ կառուցված է որակի վրա։ Կարծում եմ, որ «Բարսելոնայի» դեմ խաղը լրիվ այ կերպ է ընթանալու։
Մենք չպետք է մտածենք խփած գնդակների մասին, այլ պետք է հանդես գանք ինչպես միասնական թիմ։ Պետք է վստահ լինենք, որ կստանանք մեր հնարավորությունը։ Հոգեբանական առումով պետք է հանգիստ լինենք, որպեսզի կարողանանք ցույց տալ մեր լավագույն որակները»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Goal.com-ը՝ հղում կատարելով Sky Sports Italia-ին։
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Նապոլի» դիմակայության առաջին հանդիպումը Նեապոլում ավարտվել է 1։1 հաշվով։
# Ա-սերիա, Բարսելոնա, Լացիո, Լեո Մեսսի, Նապոլի, Չեմպիոնների-լիգա, Ջենարո Գատուզո