Գավին ենթարկվել է վիրահատության
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին Եվրո-2024-ի որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում կայացած Իսպանիա – Վրաստան (3:1) հանդիպման ժամանակ ծնկի խաչաձև կապանների և մենիսկի վնասվածք է ստացել։
«Բլաուգրանայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր` նոյեմբերի 28-ին, 19-ամյա ֆուտբոլիստը բարեհաջող ենթարկվել է վիրահատության։
Ըստ As-ի լրագրող Խավի Միգելի տեղեկությունների` իսպանացի ֆուտբոլիստը շարք կվերադառնա միայն 8-9 ամիս անց։
Ակնակլվում է, որ վերջինս բաց կթողնի նաև Եվրո-2024-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գավի, Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական