«Գահերի խաղի» դերասաններից մեկի հուզիչ ուղերձը Բիելսային

«Գահերի խաղի» դերասաններից մեկի հուզիչ ուղերձը Բիելսային

19/07/2020 - 15:00

Ինչպես գիտեք, «Լիդս Յունայթեդը» 16 տարի անց վերադարձավ անգլիական Պրեմիեր լիգա։

«Գահերի խաղը» («Game of thrones») հեռուստասերիալի դերասան Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, ով մարմնավորում է Ջեյմե Լանիսթերի կերպարը, հուզիչ ուղերձ է հղել յորքշիրյան ակումբի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսային։

«Ողջույն Մարսելո։ Խոսում է քո ամենամեծ երկրպագուն՝ Նիկոլայը։ Այժմ հավանաբար դու զբաղված ես, հավանաբար հաջորդ 5000 օրերի համար ուսումնասիրում ես Պրեմիեր լիգայի բոլոր ակումբների կազմերը։

Դու այսօր պատմություն կերտեցիր։ Դու բարձրացրիր մեզ բարձրունքին՝ անմահացնելով քեզ, քո գաղափարները, քո ոճը, քո գործունեությունը։

Գրողը տանի, որքա՜ն երկար էինք մենք սրան սպասել։ Երբ մենք դուրս մնացինք Պրեմիեր լիգայից, աղջիկս ընդամենը 3 տարեկան էր, իսկ այժմ նա արդեն վարորդական իրավունք ունի և ինքնուրույն գնում է աշխատանքի։ Մենք արդեն ծերացել ենք, սակայն դու մեզ հետ վերադարձրիր երիտասարդություն և մանկություն։

Դու Կլիխին, Կուպերին և Կևին Ֆիլիպսին սովորեցրիր, թե ինչպես պետք է փոխանցում կատարել, Սթյուարտ Դալասին վերածեցիր սուպերմենի, իսկ Պաբլո Էրնանդեսին պարգևեցիր հավերժ երիտասարդություն։

Դու ստեղծեցիր և ձևավորեցիր լիգայի լավագույն ակումբը։ Մարսելո, ես ցանկանում եմ, որ դու լսես սա․ մենք սիրում ենք քեզ»։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023