Բրյուգեն  10 ֆուտբոլիստներով պայքարեց մինչև վերջին վայրկյանը, սակայն Լացիոն դիմացավ🎥

Բրյուգեն 10 ֆուտբոլիստներով պայքարեց մինչև վերջին վայրկյանը, սակայն Լացիոն դիմացավ🎥

09/12/2020 - 00:01

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը մոտենում է ավարտին։ F խմբի վճռորոշ հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում, որտեղ «Լացիոն» ընդունեց «Բրյուգեին»։

Հանդիպումը հենց մեկնարկում կողմերը փոխանակվեցին խփած մեկական գնդակով։ Նախ 12-րդ րոպեին հռոմեական ակումբին առաջ մղեց Խոակին Կոռեան, իսկ 15-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Ռուդ Վորմերը։

26-րդ րոպեին «արծիվները» կրկին առաջ անցան հաշվի մեջ․ 11 մետրանոց նշակետից աչքի ընկավ Չիրո Իմոբիլեն։

Առաջին խաղակեսում բելգիական ակումբի անհաջողությունները չավարտվեցի, քանի որ հանդիպման 39-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց ձախ պաշտպան Էդուարդ Սոբոլը՝ իր թիմին թողնելով ծանր վիճակում։

«Լացիոյի» ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում կարող էր նվազագույնը 2-3 գնդակ ուղարկել Սիմոն Մինյոլեի պաշտպանած դարպասը, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին նույն Կոռեան և Իմոբիլեն, ինչպես նաև Ադամ Մարուշիչը։

76-րդ րոպեին «Բրյուգեն» նույնիսկ 10 ֆուտբոլիստներով կարաողացավ խփել պատասխան գնդակը։ Վորմերի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Հանս Վանակենը։

Խաղավարտին մոտ՝ 90+2-րդ րոպեին, բելգիական ակումբը քիչ էր մնում անել անհնարինը, սակայն անկյունայինի խաղարկումից հետո Շարլ դե Կետելարեի կատարած հարվածից հետո «Լացիոյին» փրկեց դարպասաձողը։

Այսպիսով, «Լացիոն» խաղավերջում կարողացավ դիմանալ բելգիական ակումբի ճնշմանը, իսկ խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի սաները այս ոչ-ոքիի շնորհիվ դուրս եկան մրցաշարի 1/8 եզրափակիչ։ «Բրյուգեն» հանդես կգա Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։

Վերոնշյալ խաղին զուգահեռաբար «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Զենիթի» նկատմամբ։ Լուսիեն Ֆավրի թիմին հաղթանակ պարգևեցին Լուկաշ Պիչշեկի ու Աքսել Վիտցելի խփած գոլերը։ Ռուսական ակումբի միակ գոլն էլ խփել է Սեբաստիան Դրուիսին։

Այպիսով, վերջին տուրից հետո F խումբը ունի հետևյալ տեսքը․

1․ «Բորուսիա Դորտմունդ» – 13 միավոր

2․ «Լացիո» – 10 միավոր

3․ «Բրյուգե» – 8 միավոր

4․ «Զենիթ» – 1 միավոր

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023