Բրայթոնն իրականացրել է ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերը
Անգլիական «Բրայթոնը» ձեռք է բերել Չեմպիոնշիփը ներկայացնող «Լիդսի» կենտրոնական հարձակվող Ժորժինիո Ռյուտերին։ «Ճայերի» պաշտոնական կայքը հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Ըստ Transfermarkt-ի` «Բրայթոնը» ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 46,7 մլն եվրո և իրականացրել ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերն ու գերազանցել Յանկուբա Մինթեի ռեկորդը։ Գամբիացի Մինթեի տրանսֆերն ակումբն այս տարվա հուլիսի 1-ին «Նյուքասլից» գնել էր 35 մլն եվրոյով։
Ընդ որում, պետք է նշենք, որ Ռյուտերը նաև «Լիդսի» պատմության ամենաթանկ տրանսֆերն է։ 2023 թ. հունվարին յորքշիրյան ակումբը գերմանական «Հոֆենհայմին» նրա տեղափոխության համար վճարել էր 41 մլն եվրո։
Երիտասարդ ֆուտբոլիստը Չեմպիոնշիփի 2023/24 մրցաշրջանում 45 խաղում խփել է 6 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Բրայթոն, Ժորժինիո Ռյուտեր, Լիդս, տրանսֆերներ